Աջափնյակի թաղապետը հաստատեց՝ դադարեցնում է իր լիազորությունները

18:43 • 08.11.24

Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը գրառում է արել ու հաստատել՝ այսօրվանից դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։

«Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար»,- գրել է նա։