Լոռիում այրվել է 20 հա խոտածածկույթ

22:38 • 08.11.24

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 17։27-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։