Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուր քաղաքի կենտրոնին

23:02 • 08.11.24

Իսրայելի ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի կենտրոնին՝ ավերելով մի քանի շինություններ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Իսրայելական ինքնաթիռները մի քանի շատ ուժեղ հարվածներ են հասցրել Տյուր քաղաքի կենտրոնին՝ Ջումբլաթ թաղամասում», - ասել են ականատեսները։

Նրանց խոսքով՝ այդ տարածքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են ապրում։