Եմենի հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ռազմաբազաների ուղղությամբ

18:34 • 08.11.24

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ռազմական ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի հարավում գտնվող Նեգև անապատում՝ իրենց համար կարևոր թիրախի ուղղությամբ, հայտնում է «РИА Новости»-ն

Նեգև անապատում են գտնվում իսրայելական ռազմաբազաները, իսկ հութիներն այս ամբողջ ընթացքում առաջին անգամ են բալիստիկ հրթիռով թիրախային հարված հասցրել այդ ուղղությամբ։