Վերևինները կիջնեն ներքև, իսկ ներքևինները կբարձրանան վեր. գերեզմանափորի կյանքի և մահվան թեզերը
Ես մի երկու անգամ անցել եմ մահվան միջով։ Բայց ինչպես եվրոպացի քույրս մի օր երեսիս շպացրեց՝ դա առանձնապես գլուխ գովելու բան չի, եվրոչափանիշներով անգամ ամոթ է, որ մարդ չի կարողանում գոնե մի 80 տարի ապրել, ուրեմն, գրագիտությունը չի հերիքել սեփական առողջությանը տեր կանգնելու համար։ Ես մասամբ համաձայն եմ նրա հետ. մեր դեպքում, իհարկե, մի քիչ սակարկելի է հատկապես գրագիտության պահը, որովհետև ինչը եվրոպայում խելքուշնորհք է, մեզ մոտ անտեր փողից հեռու չի գնում։ Ով փող չունի, առողջություն էլ չունի։ Ամեն դեպքում, մեր ցեղին, օրինակ 80–ով չես զարմացնի. Տաթևացի հորական մամս ապրել է ուղիղ 102 տարի և հանկարծահաս մահվանից մեկ տարի առաջ հասցրել անգամ իրենից 30 տարի փոքր հարսին ապսպրել, թե ինչ զուգսով է վերջինիս հողը դնելու։ Եվ այս մասին պիտի որ ես մոռացած լինեի, եթե չլիներ այն պատմական պահը, երբ իր Նոբելյան մրցանակի ճառն արդեն տպած, մեծահամբավ գրող Լևոն Ջավախյանն իր առաջացած տարիքի ու փառքի պիկին չմոտենար ինձ և ամենափթթուն հասակում չպարտադրեր մահվան մասին իմ մտորումները հանձնել իրեն։ Բայց եթե չլիներ սույն պատմական պահը, ես դժվար էլ հասկանայի, որ ինձնից հազար անգամ խելոքներն ավելի շատ են վախենում մահվանից. այնպես որ, բացարձակ էլ ամոթ չէ դա խոստովանելը։ Իհարկե, այստեղ հարմար էլ չի պատմել, թե ես սիրտս ոնց բացեցի մեծահամբավ գրողի առաջ՝ պատմելով, թե ինչպես էին վերակենդանացման բաժանմունքում ինձ վարագույրով փաթաթում և մի քանի օր շարունակ ստիպում, որ վերջին աղոթքով խոսեմ Հոր հետ, իսկ մեծահամբավի հետ այնքան տարվեցինք այդ մղձավանջներով, որ օրը մթնեց, ու ես չհասցրի պատմել գլխավորը։ Իսկ գլխավորն այն էր, որ ես 4 օր հետո, ի վերջո, ռիսկ արեցի կանչել բժշկին, նայել ուղիղ սրա աչքերի մեջ և հարց տալ. «Ինչո՞ւ եք փակում ինձ, եթե ես դեռ չեմ մահացել»։ Իսկ բժիշկը շատ սառը պատասխանեց. «Ձեր կողքի 80–ամյա օրիորդը ամաչկոտ է շատ, նա մեզ ստիպում է փակել Ձեզ, երբ լցվում է նրա միզապարկը»։ Եզրակացություն. երբեք կուլ չտալ կոկորդին կանգնած հարցը, դա կարող է մահվան հասցնել և ամենակարևորը՝ մահվան մասին խոսել միայն նրա խրամատները հսկող պրոֆեսիոնալների հետ. սկսենք գերեզմանափորից։
-Կուզե՞ս գերեզմանդ նայեմ։
– Այսինքն... Ո՞նց գերեզմանս նայես։
– Սարքեմ կուկլա, ջրեմ, մաքրեմ, քաղհանդ անեմ՝ տամ ձեռդ։
– Չէ, շնորհակալ եմ։ էստեղ ե՞ք աշխատում։
– Որ գործ կա՝ ստեղ եմ։ Մի քանի գերեզման ունեմ, հենա, նայի ոնց եմ պահում, ոնց որ բարուր դրած էրեխա. էս Հմայակի տակը 20 մետր արքայություն կա, փորել եմ՝ էլ դու սուս, թող գնա վայելի մեր ախպերը։
– Էհ, այ մարդ, մեռնելուց հետո ի՞նչը վայելի, շատ էլ պետքն ա։
– Յա, ի՜նչ կխոսաս, հենց մեռնելուց հետո ա կյանքը սկսվում։ Մեռնելուց հետո ա սրանց կյանքը լենցել. հիմա նայի՝ էս կնիկն ինչ ա արել, որ բերել են էս ծտի տեղը սրան թաղել, հենա պայուսակի վրի սպիտակ խաչը տենում ե՞ս, էսի բժիշկ եղած կլնի... Փոքր, նեղվածք տեղ մարդու չեն թաղի, համ էս կյանքում նեղվի, համ էն կյանքում՝ ո՞ւր կհասնի։
– Դե՝ նրան նայի, որ սրանք հարյուր մետրանոց գերեզման են սարքել, լա՞վ են արել, նայի՝ կողքն ինչ ասես, կա, մի մանղալ ա պակասում միայն։
– Սուս, սուս կաց, էսի լրիվ շառ ա։
– Ինչու, սխալ ե՞մ ասում։
– Աղջի, էտի գողի հանգստարան ա. կգան ստեղ մեզի ճակատից կխփեն, սուս մնա։
– Դու, փաստորեն, մեռելներից էլ ես վախում, այ մարդ։)))
– Աղջի, սաղ Թոխմախը էս մեռելի գլխին կանգնած ա. Ես ասի` սա ինձ փեշքեշ արեք մի 10 հազարով նայեմ, էն էլ հենա, գնացել են 100 հազար են տվել մի բոշա կնկա, գալիս ա մի ստից ցնցուղով գլխի վրա երկու կաթիլ շռռացնում, փախնում։ Փորելուց էլ ինձ չկանչին. եկա տեսա 10 ճլթո լակոտ են բերել, լցրել հողը, սրանք էլ արաղն ու խորովածը դրած՝ իրանց համար քեֆ էին անում։ Ես էդ փոսը մենակ էլ կփորեի, մի գիշերվա մեջ էս ծերից մտնեի, էն ծերից դուրս գայի։ էհ, էս գործն էլ հարամվավ, պրծավ։ էդ ո՞վ ա, քո ի՞նչն ա։
– Հայրս... Լսի, դու դրախտ–դժոխքին հավատում ե՞ս։
– Էդ բանը նայի, ոնց ա՝ ում մեռնելուց հետո հիշում են, մոմ են տալիս Աստծուն, գերեզման են գալիս–գնում, նրան թողնում են մոտ գա հացի սեղանին, թե չէ՝ սոված են թողնում։ Դժոխքում սով ա, որովհետև լավ մարդու անունը միշտ էլ կտան, վատին էլ մինչև մահուգերեզման քֆուր կտան։ էս սիրուն գերեզմանները լավ բան ա, բայց Աստծո վեջը չի: Նա չի նայում, թե էս բորդյուրը էն ստից հինգանոցո՞վ ես կապել, թե՞ թանկով. վզիցդ բռնած՝ տանում ա իրա ուզած տեղը։ էն հարուստներին հիմնականում դժոխքի պուտյովկա ա գրում, իսկ աղքատ, աշխատանք անող մարդկանց լավ տների բանալիներ ա տալիս, որ գնան լավ կյանք քաշեն։
– Խիստ չե՞ս դատում. Ինչո՞ւ, գոնե մի քանի հարուստ չի փրկվելո՞ւ։
– Իրանք ստեղ են քեֆ անում, ես ու դու էլ՝ այնտեղ կանենք, բա համ էս կյանքն իրանցը լինի, համ էլ է՞ն։ էս գերեզմանը նայի, էս իմն ա, ես եմ նայում։ Սրա տղեն բանկի մեծահարուստ ա, իրան տելեվիզրով եմ հիմա մենակ տեսնում։ Փողն էլ ուրիշով ա ուղարկում։ Մի անգամ չի գալիս հոր գերեզմանին. ես որ խիղճս կորցնեմ, գործ չանեմ վրեն, չի էլ իմանա։ Բա դու ի՞նչ իսան ես, որ մի օր չես գալիս քո հոր վրա, հիմա իրա հերն ընդեղ հաստատ սոված ա, ամսով մեկը մոտ չի գալիս սրա գերեզմանին. թքեմ քո միլիոնների վրա. հիմա ես ստեղ տես ինչ վարդեր եմ տնկել, ծերերը չկտրեմ՝ կհասնի քո գերեզման։
– Լսի, բայց, ամեն դեպքում, մահը դեռ վերջր չի, չէ՞:
– Էդ չես կարա տենց հաստատ իմանաս, մինչև չմեռնես. հիմի նաղդով ենք խոսում`էս կյանքը լավ բան ա, բայց հացը զոռ ա, մինչև երկու կոպեկ ես առնում, գնում ես էն աշխարհ, հետ գալիս։ Խանութներին ի՞նչ կա, ամեն ինչ էլ ունեն, մտնում ես երկու բան ես առնում, մի շաբաթվա քրտինքդ հեչ ա դառնում։ Բայց հլա որ էն աշխարհից հետ էկող չկա, ուրեմն տեղները լավ ա էլի, որ հետ չեն գալիս։)))))))))
- Դե, մի բան էլ ես պատմեմ. էս կողքի գերեզմանը տեսնում ե՞ս, ընկերներիցս մեկի հոր գերեզմանն ա, իրեն հեռուստատեսությամբ տեսած կլինես՝ Արտակ Ալեքսանյանը, ա՛յ, սա իր հոր գերեզմանն է. դե ընկերներ ենք, մեկ–մեկ պինդ կռիվներ էլ ենք անում ու արագ բարիշում։ Բայց մի կռվից հետո, երբ ինքը երկար խռով պահեց, զանգեցի, ասի՝ Արտակ, ինչպես գիտես՝ մեր ընտանեկան գերեզմանները կողք–կողքի են ու դու դատապարտված ես մի ամբողջ հավերժություն կողքս պառկելու, ո՞ւր պիտի փախչես։ Չես վախենո՞ւմ, որ այնտեղ քեզ օր ու արև չեմ տա:)))))))))))))))
- Մեռնելուց հետո ոչ մի բան էլ չես կարա անես. էսի գիտե՞ս ով էր՝ էն քո երկրորդ շարքի չորորդը, ես ստեղ էի, որ բերին, սաղ քաղաքը հետևից ընկած էկել էր. տղերքը Ռուսաստանի միլիոնատերեր, եկան ինձ տնից հանին, թե՝ ստեղի ամենալավ գերեզմանը պիտի լինի մեր հորինը։ Ես էլ ինչքան ընկեր կար, սաղին կանչեցի՝ որը քարտաշ, որը սվաղչի, սաղին... Այ սենց կուկլա սարքինք, պրծանք, փողի կեսը մինչև հիմա չտվեց, փախան, հորը թողին վրես։ Ես մի բան եմ ջոկել. Մեծ–մեծ խոսողից հեռու փախի, ով ճորթած խոսում ա, ուրեմն դա փող տվող չի, քցող ա։
– Էստեղով որ նայում ես, մահերը չե՞ն շատացել։
– Անցյալ տարի «պոլնի» էր. փոր էինք անում, ընկերոջս ասի՝ «Այ Վաղո, էլ հող չկա, սաղ մեռնում են, բալքի մենակ մենք ենք մնացել, արի երկու բահ հող էլ մեր վրա լցնենք, պրծնենք»։ էս դոշը սաղ անցյալ տարի լցվեց ու սաղ ջահել։ Էս ի՞նչ հիվանդություն ա, հիմա սաղ ջահելությունն ա մեռնում։ Հլա էն շարքը նայի՝ սաղ ջահել են, հենա 70 թիվ, 74, 69՝ կարդա. հին ոսկորը դիմանում ա էս դաժան կյանքին, թազեն ա վարի գնում։
– Հա, մահը ջահելացել և էժանացել է։
– Դե, որ ամեն ինչը թանկանա, մահն էլ կէժանանա, էլի. հենա՝ նայի, ֆիլեին նայի, էն գեներալին, սաղ մեռան, մարդ չմնաց։ Բայց մեռնելը էժան չի, թանկ գործ ա, հիմա էլ ռեստորաններում են նշում, նայես՝ չես ջոկի՝ հիմա սա թաղում ա, թե՝ հարսանիք։
– Բա առա՞ջ ինչ էր՝ մեռելն ու խաշլամեն կողք–կողքի եփ էին գալիս.... Ահավոր էր ուղղակի։
– Ոչ էն էր մի բան, ոչ՝ էս. քելեխը պիտի եփես, տաս չունևորին: Արի գերեզմանի վրա քո օղորմին ասա, ոչ թե ռեստորաններում։
– Լսիր, տեսնում ե՞ս էս փոքր գերեզմանը, էն ամենափոքրը... Գիտե՞ս, որ մեր ամենամեծ գրողներից մեկինն է՝ Աղասի Այվազյանինը։
– Էսքան էլ փոքր գերեզման կլնի՞։ Բա էդ ոնց ա, որ մեծամեծ ա, բայց թամահ չեն արել, մեծը չեն վերցրել։
– Դե, գերեզմանը ինչ թամահի բան է. ախր, սիմվոլիկ մի բան է, էլի, դրա մեծն ախր ի՞նչ է տալիս, չեմ հասկանում։
– Ես մեռա ասելով՝ իրա հարազատի անունն ու պատիվն ա, դրա համար են միլիոններ ծախսում։ Ստեղ քար կա՝ 50, 60 հազար դոլար արժի...
–Չգիտեմ, մարդու գերեզմանը պիտի համեստ լինի, ախր մահը հավասարեցնում է բոլորին, իսկ ոմանք դարձյալ ուզում են ...ավելի հավասար լինեն։)) Բա էդ գերեզմանաքարերի վրայի գրությունները։ Մի անգամ հազիվ զսպեցի ինձ, որ գերեզմանատանը չհռհռամ, քարի վրա գրված էր՝ ծնողներին՝ զավակներից, բացի Կոլիկից։)))))))))))))))))))
-Ասա տղայի ձեռքը երևի էդ ժամանակ փող չի եղել, խի՞ եք խայտառակ արել, վայ, էդ ինչ օյին են հանել էդ Կոլիկի գլուխը։ Բայց ստեղ մի քարտաշ ընկեր ունեմ, էնի որ չլինի, դրանից բեթար բաներ կուզեն գրեն, նա չի թողնում, ասում ա՝ «Դու կմեռնես, քարը կմնա»։ Հենց իմ մոտ ա եղել էդ բանը, մեկը եկել էր, թե գրի՝ «Այ հեր, քո կտակն ուրիշը կերավ, քո քարը իմ ձեռով դրվավ»։ Ասել էինք՝ «Չէ, չի լինի», գնաց ուրիշ տեղ զակազ տվեց բերեց, էդ գիշեր ստեղ մարդասպանություն էր, ախպերը եկավ, ջարդեց քարը։ Մեկն էլ ասում էր՝ գրի որ երգերն ա ընկերս սիրել, ու տենց լիքը երգերի անուններ էր ուզում գրվի քարին: Ասինք՝ «Բա որ Թաթան գա ասի՝ խի՞ եք իմ անունը գերեզմանաքարին գրել, կամ էն մյուսը՝ էն Ալլա Պուգաչովան...», նեղացավ մեզնից, ասում ա՝ «Գերեզմանը հանեմ տանեմ ուրիշ տեղ»։ Ես էլ ասի՝ «Բա էդ ստից բանի համար ընկերոջը գյոռբագյոռ կանե՞ն»: Նոր հանգստացավ, գնաց։
–Բայց ինչ կուզես ասա՝ մեր թաղումները մենք ոտքից գլուխ սխալ ենք կազմակերպում...
–Ով գալիս ա, ասում ա պարտքի տակ ճռռում եմ, էս հողը պիտի ձրի տան մարդուն, բայց դրած ծախում են։ Բա մարդուն էս կյանքից ¾–ի վրա մի հող էլ չի հասնո՞ւմ։ Էն օրը ստեղ մի հիմնարկ կա՝ հողերն ինքն ա բաժանում. մեռելատերը 5 օր չի կարացել հողի ճար անի, եկել էր էդ հիմնարկի շեֆի մոտ, ասում էր՝ «Հեսա մեռելը դնեմ քո ընդունարանը, ես գնամ»։ Սա նոր իրար եկավ, տեղ տվեց: Մեր ժողովուրդն իսկի խելք չունի։ Թաղման օրը գալիս են, ձենները գցում գլուխները, ասա ու՞ր եք էդքան ձեզ ճղում, սաղս էլ մեռնելու ենք, էլի, դուք Աստված չունե՞ք։ Որ լացում եք, Աստծուն հակառակվում եք, յանի դուք Աստծուց խելո՞ք եք, Նա չգիտի՞ կյանքն ու մահը խի ա ստեղծել։
–Դու գիտե՞ս ինչու է, օրինակ, մահն ստեղծել։
– Որ վերևիններն իջնեն ներքև, ներքևիններն էլ՝ վերև։ Նայի, սրա գերեզմանն էլ եմ ես փորել, ձմեռ էր, մատս կպել էր լապատկին, չէի կարում պոկեմ։ Մի բաժակ արաղ էլ չբերին, թե՝ գիշերը կսառեք, մի–մի բաժակ խմեք, որ կարողանաք գործ անել։ Հիմա սրա երեսին էլ չեմ ուզում նայեմ իսկի, աչքիս գրողն ա. էդ օրը լավ ա ես չմեռա։ Զանգել եմ կնկաս, ասել եմ՝ «Ախչի, արի հասի, մի բաժակ բան բեր խմելու, մեռնում ենք»: Մարդ կա՝ իսկի քելեխից մի կտոր բան չի բերի, դնի իրա գերեզմանին։ Բայց էսի հարուստների գերեզմանոց է, մինիստրներ կան ստեղ թաղած։
– Դե, մեռնելուց հետո էլ ի՞նչ մինիստր։
– Բա, մեր մինիստրները գիտեն՝ մեռնելն էլ ա կաշառքի գործ, կտան կպրծնեն։ Հլա կա՝ ուտում են, բայց որ մեռնելմ եկավ՝ չոքացնելու ա, ու սաղ կերածների մասին պիտի կիլո–կիլո «աչյոտ» տան։ էդ գիտե՞ս խի ա ասում գողությունն ու բոզությունը 40 օր ա։ Որովհետև մեռելի քառասունքից հետո ա սկսվում դատուդատաստանը. կանչում ա, դեմ ա տալիս պատին ու ասում՝ դե երգի, այ բլբուլ։
– Աման, բայց մենք կկարղանա՞նք էդքան համբերել. ուրեմն երկրի վրա պատիժ չկա՞, բոլորը մեռնելուց հետո է՞։
– Ստեղ բոլորին էլ ներում ա, հիվանդություն, դժբախտություն ա տալիս, որ խելքի գան, բայց դատուդատաստանը վերևն ա սաղ։ Ես որ հողի տակ գործ եմ անում, հա էս բաների մասին եմ մտածում. մեկ էլ գալիս են լացուկոծով, բա՝ չես ասի ինքը նենց լավ մարդ էր, ոչ մեկի վատություն չէր անում, բա առանց քեզ ես ոնց ապրեմ... Սաղ նույն բաներն են ասում մեռնողի վրա ու սաղ սուտ. էն տերտերներին էլ փող են տալիս բերում, որ մեռելի հոգին փրկի։ Բայց եթե էդ մարդու արածն ամենալավը Աստված գիտի, ո՞ւմ եք խաբում, Աստծու՞ն, Աստված էդքան միամիտ չի, որ իրան էլ ֆռռացնեք. տերտերին 100 դոլար են տալիս, ինձ՝ երկու արաղի փող։ Նա ստից բերանը երկու անգամ բացուխուփ ա անում, ես սաղ գիշեր փորում եմ. դու կասե՞ս, թե դրանք խի են էդքան անշնորհք չաղ։
– Դե, ֆիզիկական աշխատանք չեն անում, էլի, քիչ են շարժվում, բայց հո բոլորը չա՞ղ չեն։
– Տես, ես եթե իմ տունը կարամ «պրիամոյ» ծախեմ, բրոքերն իմ ինչի՞ն ա պետք. հիմա դրանցն ա՝ Աստծո հետ «պրիամոյ» շփվի, Նա քեզ կարո՞ղ ա չլսի, էլ «բրոքերն» ինչի՞դ ա պետք, չեմ հասկանում։ Իսկականը Վազգեն Առաջինն էր, էհ... Մերս օրերով էջմիածնում նստում էր, թե նրա ձեռքը պաչի: Մեր տանը մինչև հիմա իրա նկարը կախած ա։ Հորս արև եմ ասում՝ ստեղ մարդիկ կան, որ գալիս են գերեզման, իրա նկարը հետները բերում են, դեմը աղոթում. ուզում ես հավատա, ուզում ես՝ չէ։ Հենա, մեր թագավոր ախպերը եկավ։
– Էդ ով ա՞։
– Մեզ գործ հասցնողը... Մեռել առնող–ծախողը։
–Փաստորեն, ստիպված եք ուրախանալ, երբ նոր հանգուցյալ է գալիս։
– Տո, մենք իրան ստեղ ավելի լավ ենք պահում, քան իրա տանը։ Մենք թազա տուն ենք տալիս իրան, զուգում, զարդարում, ասում ենք՝ «Բոլ ա տանջվեցիր, հիմա ոտներդ տնկի՝ հանգստացի». նույն ձևի՝ ոնց որ իրա տանն ա, անուն-ազգանունն էլ գրում ենք թազա տան վրա։ Ասում ենք՝ «Ախպեր ջան, էսքանը՝ մեզնից, մնացածը դու տես՝ ինչ ես անում, դու ես ու քո Աստված, թե հարամ կենդանի ես, բանդ բուրդ ա, բայց մենք մեզնից կախվածն արինք քո համար»։ Ստեղ էնքան մեծամեծ ա գալիս, տեղը փորում եմ ու ասում՝ «Մենձ ախպեր, տեսա՞ր, որ դու էլ ես հեսա հողի տակ մտնելու, ստեղ էլ հո չե՞ս կարա քացի–քացի անես, արդեն դու էլ իմ ձեռն ընկար, խելոք կպառկես սաղի նման, դու ստեղ արդեն ոչ մեկից ոչ ավել ես, ոչ՝ պակաս»։
– Բա որ մահն այսքան թեթև բան է, ինչո՞ւ ենք բոլորս սարսափում նրանից։
– Սարսափում ես, որովհետև շատ մեղքեր ես, երևի, գործել, բայց ստեղ որ շատ գաս–գնաս, կամաց–կամաց վախդ կանցնի։ Հենա, ստեղ էլ բան չմնաց, էն դոշի բնակարանամուտն էլ անում ենք, ու էս գերեզմանոցն էլ ա փակվում։
– Ասում են՝ արդեն դիակիզարան են սարքում, պիտի վառեն, այդքան հող չկա, որ գերեզմանոցի տակ դրվի։
– էտի հիմար մարդիկ են ուզում, որ տենց լինի, մարդուն ո՞նց կարելի ա վառել, խի՝ մարդը թո՞ւղթ ա, ի՞նչ ա: Մարդը հող ա, վերջում հող էլ դառնում ա։ Բա տղեն որ չգա իրա հոր գերեզմանին, էլ ի՞նչ տղա, կամ՝ թեկուզ աղջիկը։ Հենա, եկել ես, հորդ գերեզմանի կողքը նստել, վատ ա՞։ Սրանք արդեն նենց են անում, որ հեր ու զավակ ուրանան իրար։ Պիտի ժողովուրդը դեմ կանգնի դրան, էտի հեչ հայկական բան չի, չի կարելի տենց բան անել։ Մի հատ սպասի գնամ, տեսնեմ շեֆն ինչ ա ասում, թազա հյուր ա բերում մեզ, թե՝ չէ։
– Հը, ի՞նչ ասաց։
– Էհ, բա որ ասում եմ՝ մեռնելուց լավ բան չկա՞...
– Ի՞նչ պատահեց, ասա, մի բան էն չես արել, բարկացել ա՞ աղեդ։
– Աղա ա, բա ինչ ա. հիմա էլ մեռելների վրա թազա բիզնես ա ուզում անի։ Ինձ ասում ա՝ «Էսօր գործ կա, բայց էն Վաղոյին ռադ անենք, դու մենակ փորի, փողն էլ կիսվենք»։
– Չհամաձայնվեցի՞ր։
– Վաղոն իմ ընկերն ա, իմ հալալ ընկերը, որ գործի չեկավ, խելքը կտա խմիչքին, առանց էն էլ պարտքերի մեջ թաղված ա, ես իմ ընկերոջը քցեմ, իրան պահե՞մ, էդ աղվեսի՞ն, որ սաղ օրը ձեռները ջեբը դրած՝ մեր քրտինքն ա ուտում։ Մի ձմեռ ցրտահարվել էր սաղ ջանս, Վաղոս շորերը հանեց իրա ջանով ինձ հետ բերեց: է՜... Սպասի մի հատ զանգեմ Վաղոյին, էնի հիմա սրա գլխին մի բան կսարքի։ /Զանգում է.Վ.Ս/:
– Վաղո, հո՜յ Վաղո. Էլի շշին ես հագե՞լ. գործ կա, արի։ Բերանդ մի ծամոն գցի աղվեսը հոտը չառնի, զահլեքս տանի։
.........
Ո՞նց, ասել ա էլ չգա՞ս
...........
Այ մարդ, քո գործը չի, դու արի։
..........
Դե որ տենց ա, Վաղո, ես էլ չեմ մնում, իրա փոսը թող մենակ փորի, իրա մեռելն էլ թաղի։ Շաբա՜շ։ Վերջ։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:17 • 08/11 Ադրբեջանը հասավ իր ուզածին, պшտերшզմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժար
-
Սպորտ 11:40 • 08/11 Առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ ընդունելու դեպքում այլ խաղ կընթանար. «Չելսիի» գլխավոր մարզիչ Դժվար հանդիպում էր, քանի որ բոլորը սպասում էին մեր հաղթանակին։ Նմանատիպ հանդիպումներին պետք է մոտենալ շատ լուրջ և պրոֆեսիոնալ, կարևորն այն է, որ ֆուտբոլիստները ցույց տվեցին, թե որքան լուրջ են նրանք։
-
Քաղաքականություն 12:08 • 08/11 Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
-
Քաղաքականություն 11:30 • 08/11 Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։
-
Սպորտ 23:55 • 07/11 Լոնդոնի հայ համայնքը հուզված սպասում է «Չելսի»-«Նոա» խաղին. ՈւԵՖԱ-ի լրագրող Այսօր՝ նոյեմբերի 7-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսի» «Սթեմֆորդ Բրիջում» կհյուրընկալի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին՝ 00։00-ին։
-
Քաղաքականություն 12:58 • 08/11 Հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար. Տիգրան Սարգսյան Հայաստանը մտադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակում ասել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
-
Քաղաքականություն 14:58 • 07/11 Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios Թրամփն այս պաշտոնում դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելին, սենատոր Բիլ Հագերթին, որը Թրամփի օրոք Ճապոնիայում դեսպան է եղել, և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Օ'Բրայենին:
-
Քաղաքականություն 12:49 • 07/11 Թրամփն ու Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Փաշինյանի հետ. Սուրեն Սարգսյան Վերջին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել Փենս-Սարգսյան մակարդակով, մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն
-
Սպորտ 14:37 • 05/11 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 20:39 • 06/11 Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է»։
Գիտություն/տեխնիկա
-
14:45 • 05.11.24 Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
22:19 • 08.11.24 Մենք գտել ենք խնդիրների լուծումը՝ վաղը կտեսնեք այլ «Ռեալ»․ Անչելոտի
-
21:00 • 08.11.24 Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում
Իրադարձային
-
23:02 • 08.11.24 Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուր քաղաքի կենտրոնին
-
22:38 • 08.11.24 Լոռիում այրվել է 20 հա խոտածածկույթ
Մամուլի տեսություն
-
08:42 • 08.11.24 Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ. «Հրապարակ»
-
08:40 • 08.11.24 ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
21:37 • 08.11.24 Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
-
21:24 • 08.11.24 Մասկը ներկա է գտնվել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին. Axios
Իրավունք
-
16:35 • 08.11.24 ՌԴ-ից կարտաքսվի 20,000 ապօրինի ներգաղթյալ
Ժամանց
-
17:07 • 06.11.24 Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից