Մահվան ելքով պատահար Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին

14:12 • 25.07.14

Ոստիկանության Իջևանի բաժնում hուլիսի 24-ին հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է:

Պատահարի հետևանքով վարորդը` 1957 թ. ծնված Աշոտ Հակոբյանը, մահացել է: Կատարվում է քննություն: