Ալժիրյան ինքնաթիռի «սև արկղերից» մեկը գտնվել է. Օլանդ
Աղետի ենթարկված ալժիրյան ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Air Algerie ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն ուղևորվել էր Բուրկինա Ֆասոյից Ալժիր, անհետացել էր ռադարների տեսադաշտից թռիչքից 50 րոպե անց: Ինքնաթիռում եղել է 116 մարդ, որոնք եղել են 15 երկրների քաղաքացիներ: Նրանցից 51-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են:
««Սև արկղերից» մեկը հայտնաբերվել է: Այն տեղափոխվել է Գաո և առաջիկայում կուսումնասիրվի»,- հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են գիշերը՝ Մալիի արևելքում գտնվող Գոսսի շրջանում՝ Բուրկինա Ֆասոյից ոչ հեռու:
«Ֆրանսիացի զինվորները, որոնք գտնվում են դեպքի վայրում, ապահովում են անվտանգությունն ու հետաքննության իրականացումը»,- ասել է պետության ղեկավարը: Նա նաև տեղեկացրել է, որ վթարից փրկվածներ չկան:










