ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն արձակուրդն անցկացնում են ընտանիքի հետ՝ հայրենիքում
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների մի մասն արդեն արձակուրդն է վայելում, իսկ մի մասն էլ պատրսատվում են մեկնել հայրենիք՝ ընտանիքի հետ անցկացնելու ամառային արձակուրդը:
Tert.am-ը մի քանի դեսպանատներից հետաքրքրվեց, թե դեսպանները որտեղ են պատրաստվում անցկացնել իրենց արձակուրդը:
Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին արձակուրդն անցկացնելու է տանը՝ Իտալիայում: Դեսպանի ընդունարանից Tert.am-ին հաղորդեցին, որ դեսպանը 2-3 շաբաթով մեկնում է Իտալիա՝ ընտանիքի հետ անցկացնելու հանգիստը:
Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին արդեն արձակուրդում է: Դեսպանատնից մեզ տեղեկացրին, որ նա մեկնել է հայրենիք:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նույնպես այս պահին արձակուրդում է: Դեսպանատան լրատվական ծառայության ղեկավար Լիլիթ Քալանթարյանը Tert.am-ին հաղորդեց, որ դեսպանը մեկնել է Մեծ Բրիտանիա:
Իսկ ահա Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի արձակուրդի վերաբերյալ դեսպանատնից հաղորդեցին, որ դեռ հայտնի չէ՝ նա կգնա՞ արձակուրդ, թե՞ ոչ: «Կարող է և չգնա»,-ասացին ԻԻՀ դեսպանատնից:










