Բելառուս կանանց արգելվել է կենդանիների կաշին քերթել ու հրդեհներ մարել

16:34 • 25.07.14

Բելառուսի իշխանությունները կազմել են կանանց համար վտանգավոր ու ծանր աշխատանքների ցանկ, որոնց իրականացումն արգելվում է իգական սեռի ներկայացուցիչներին։

 

Ինչպես նշում է Газета-ն, այսուհետ բելառուս կանանց արգելվում է մորթել, մաշկազերծ անել կենդանիներին, ինչպես նաև հրդեհներ մարել։ Բացի այդ, նրանց արգելվել է ջրասույզ, մետաղագործ, պատշար աշխատել, 1.3 մ գերազանցող բարձրություն ունեցող ծառերից ու թփերից պտուղներ հավաքել։

 

Իգական սեռի ներկայացուցիչներին չի թույլատրվում նաև ներգրավել սպիրտի ու բուսական յուղի արտադրման գործընթացում։


Աղբյուրը հավելում է, որ համապատասխան որոշումն ընդունել է երկրի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունը։