Բրիտանացի ոստիկանները պայքարում են հանցավորության դեմ՝ ծաղիկներ տնկելով (լուսանկարներ)

14:40 • 25.07.14

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքի ոստիկանները պնդում են, որ գտել են հանցավորության դեմ պայքարի բավական արդյունավետ, սակայն արտառոց միջոց։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, իրավապահները հասարակական վայրում ծաղիկներ են տնկել, ինչը, ըստ նրանց, զգալի նվազեցրել է պոտենցիալ հանցագործների ու կարգազանցների հակասոցիալական պահվածքի դրսևորման դեպքերը։

 

Flower power? Officers from Avon and Somerset Police claim the garden in St Andrew's Park, Bristol, has had a 'soothing' impact on would-be criminals 


Այս նախագծի վրա իրավապահները մոտ 10.000 դոլար են ծախսել՝ միևնույն ժամանակ գեղեցկացնելով նաև շրջակայքը։


Սակայն ակտիվիստները քննադատել են ոստիկանության նման մոտեցումը՝ նշելով, որ դա հարկատուների փողերի վատնման մեթոդ է, որն էական օգուտ չի տալիս հանցավորության դեմ պայքարում։

 

Criticisied: Nearly 15,000 seeds for 12 species were paid for by police grant

 

Մինչդեռ տեղացիները նշել են, որ նախկինում այգու տարածքում շրջում էին վանդալները, ովքեր գիշերը հարբում էին, բարձր երաժշտություն միացնում, ինչպես նաև միզում տեղանքում։ Սակայն այժմ պարտեզի հայտնվելուն պես հասարակական կարգն այլևս չի խախտվում։

 

 

Trouble: The initiative was prompted by complaints of anti-social behaviour including drinking and vandalism