Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման բողոքը մերժվել է
Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը դատարանը մերժել է: Tert.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ որոշման օրինակը դեռ չի ստացել և մանրամասներ չի կարող ասել: «Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ մենք այդ որոշումը բողոքարկել էինք»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ բողոքի մերժումը խիստ բացասական են գնահատում, և այդ որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարան:
Հարցին, թե կարծում եք, թե Ձեր բողոքը մերժվեց, որովհետև Սուրիկ Խաչատրյանի անվան հետ էր կապված, թե իսկապես հիմքեր կային, Հայկ Ալումյանը պատասխանեց.«Հենց այն պատճառով, որ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ էր կապված»:










