Ինտերպոլն ուկրաինական ծայրահեղական շարժման առաջնորդ Յարոշի նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ուկրաինական «Պրավիյ սեկտոր» ծայրահեղական շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել։ Յարոշի հետախուզման մասին տեղեկությունը հայտնվել է Ինտերպոլի պաշտոնական կայքում՝ հետախուզվող անձանց մասին բաժնում, հաղորդում է korrespondent.net-ը։
Յարոշը հետախուզվում է երկու կետով մեղադրանքների առնչությամբ. «ահաբեկչական գործունեության հրապարակային հրահրում՝ կապված զանգվածային լրատվամիջոցների օգտագործման և ծայրահեղական գործունեության հրապարակային հրահրում ՝ կապված զանգվածային լրատվամիջոցների հետ»։
Կայքում նշվում է նաև, որ Յարոշը հետախուզվում է Ռուսաստանի դատական մարմինների կողմից՝ պատիժ կրելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլ «Պրավիյ սեկտոր»-ի առաջնորդի հետախուզման և ձերբակալության համար փաստաթղթեր է ուղարկել։










