Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանը փորձել է ինքնահրկիզվել Ալիևի նստավայրի մոտ
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, տեղեկացնում է haqqin.az-ը:
Վետերանը բողոքի ակցիա է արել ծառայողական մուտքի մոտ: Նա բողոքել է Զարդոբի շրջանի գործադիր իշխանության
ղեկավար Լյութֆյալի Աբդուլլաևի դեմ, որը, նրա խոսքով, իրենից խաբեությամբ 65 հազար դոլար է վերցրել և չի ցանկանում վերադարձնել:
Վետերանի բոլոր բողոքներն ապարդյուն են եղել, և նա որոշել է կյանքը վտանգել նախագահի նստավայրի առաջ:
Նասիբովի մոտ եղել են ընտանիքի անդամները։










