Սիրիայից ահաբեկիչներն Արևմուտքում ահաբեկչություն են պատրաստում. Նորվեգիայի հետախուզություն

16:21 • 25.07.14

Նորվեգիայի հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիայից ուղևորվում են իրենց երկիր՝ ահաբեկչություն իրականացնելու համար, հայտնում է РИА Новости-ն։

 

Հետախուզական ծառայության առաջատար վերլուծաբան Յոն Հոֆմանը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ մի խումբ մարդիկ ուղևորվում են Սիրիայից՝ «Արևմուտքում ահաբեկչություն իրականացնելու համար»։ Մասնագետը նշել է, որ իրենց թիրախն ահաբեկիչները հայտարարել են կոնկրետ Նորվեգիան։ Հոֆմանը հրաժարվել է հայտնել այլ մանրամասներ։

 

Դանիայի հետախուզության նախկին ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ նման տեսակի հաղորդագրությունները, որպես կանոն, ապատեղեկատվություն են։