Newsweek-ը հրապարակել է Պուտինի «օրվա ժամանակացույցը»

14:09 • 25.07.14

Newsweek ամերիկյան ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգը, տեղեկացնում է gazeta.ru-ն:


Նրա օրվա գրաֆիկի մանրամասները հիմնված են ավելի քան 3 տարի հավաքված տեղեկությունների վրա:

 

Մասնավորապես, տեղեկություններ են հայտնել ռուս նախկին և ներկա պաշտոնյաներ, նրա անձնական օգնականները և մարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում:

 

Փաստերի փոխանցման համար օգտագործվել են բելետրիստիկայի (ֆրանս. belles letres՝ գեղեցիկ գրականություն) մեթոդներ, և այդ ոճը շատերն անվանում են «նոր լրագրություն»:

 

Հոդվածի հեղինակը նշում է, որ Պուտինն ուշ է արթնանում և իր օրն սկսում է «պարզագույն նախաճաշով», որի համար մթերքները ստանում են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի տնտեսություններից:

 

Նաև հաղորդվում է, որ ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզադահլիճում, որտեղ մարզվելու ընթացքում հնարավոր է ծանոթանալ նաև ռուսական նորություններին:

 

Մարզվելուց հետո պետության ղեկավարը սիրում է ընթերցանությամբ զբաղվել՝ նախընտրելով պատմական գրքեր:

 

Դրանից հետո սկսվում է աշխատանքը նախարարությունների և գերատեսչությունների հետ: Բացի այդ, հաղորդվում է,
որ Պուտինը ծանոթանում է ռուսական և արտասահմանյան մամուլին: Պետության ղեկավարը հազվադեպ է օգտվում համացանցից:

 

Պարբերականը նաև նշում է, որ նախագահին դուր չի գալիս Կրեմլը և նախընտրում է աշխատել Նովո-Օգարևոյի իր նստավայրում:

 

Հոդվածագիրը գրել է նաև նրա թիկնազորի, արտերկիր այցերի մասին, ինչպես նաև մեջբերում է այնպիսի մարդկանց, որոնք անձամբ են հանդիպել ՌԴ ղեկավարին: