Ուկրաինական ճգնաժամի պատճառով 230.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ
Ուկրաինայում ճգնաժամի պատճառով 230.000 ուկրաինացի, ըստ ՄԱԿ-ի տվյալների, դարձել է փախստական։
Ինչպես նշում է Газета-ն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության մամուլի քարտուղար Դեն Մակնորթոնն ասել է, որ կոնֆլիկտի պատճառով 230.000 մարդ ստիպված է եղել լքել իր ենց տները։
Պաշտոնյան հավելել է, որ հակամարտության գոտիները լքած ու երկրի այլ տարածքներ տեղափոխված ուկրաինացիների թիվը հասել է 100.000-ի։ Եվս 130.000 մարդ հատել է Ռուսաստանի հետ սահմանը։










