Միխայել Շումախերի կինը 20 մլն եվրոյով վաճառում է ընտանեկան ինքնաթիռը. ԶԼՄ-ներ
Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի կինը 20 մլն եվրոյով վաճառում է Falcon 2000 EX ընտանեկան ինքնաթիռը, որը նախատեսված է 8 ուղևորի համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով։
Շումախերի կինը նման որոշում է կայացրել՝ ամուսնուն բուժման համար անհրաժեշտ ամենով ապահովելու համար։
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասվածքներ էր ստացել ֆրանսիական Մերիբել լեռնադահուկային հանգստավայրում ընկնելու հետևանքով։










