ԱՄՆ-ում 3 մերկ տղամարդ ներխուժել է ռեստորան և 60 համբուրգեր տարել

16:00 • 25.07.14

Ֆլորիդայի հարավ-արևմուտքում գտնվող Doc's Beach House ռեստորանի և ոստիկանության աշխատակիցներին ծիծաղեցրել է տեղի ունեցած գողությունը, գրում է korrespondent.net-ը:

 

Գիշերը հաստատություն են ներխուժել երեք մերկ տղամարդ և գողացել 60 համբուրգեր, մեկուկես կիլոգրամ ապուխտ, պղպեղներ և դրանք կտրատելու համար նախատեսված տախտակը:

 

Հանցագործներին փնտրում են տեսահսկման համակարգի ձայնագրություններով, որի արձանագրած կադրերն այնքան բաց են, որ հնարավոր չէ հրապարակել:


Գողությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին: Գիշերը ռեստորան են մտել երեք տղամարդ, որոնցից երկուսն ամբողջությամբ մերկ են եղել, իսկ երրորդը՝ ճերմակ վարտիքով:

 

Նկատելով, որ իրենց նկարահանում է տեսախցիկը, նրանք փորձել են թաքցնել դեմքերը՝ հակառակ կողմ շրջվելով,
սակայն չեն իմացել, որ այլ տեսախցիկ ևս կա:


Արդյունքում հաջորդ առավոտյան ոստիկանների մոտ հայտնվել է 200 կադր, որոնցում հանցագործները մորեմերկ
են:

 

Տեղի պարբերականներից մի քանիսը հրապարակել են լուսանկարները՝ հույս ունենալով, որ բնակիչները կօգնեն գտնել «գողերին»: