Չիկագոյում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. մահացել է մեկ երեխա
Ամերիկյան Չիկագո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, մահացել է 12-ամյա տղա երեխա, հինգ հոգի վիրավորվել է, ենթադրաբար՝ նրանց մեջ կան երեխաներ, գրում է Взгляд-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով։
Նրանց տեղեկություններով` կրակը բացվել է ավտոմեքենայից, որը դրանից հետո հեռացել է:
Չորս վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, ևս երկուսինը` ծանր: Սկսվել է դեպքի հետաքննություն:










