Պրահայի կենտրոնում 9 ռեստորան է տուգանվել օտարերկրացիներին խաբելու պատճառով

00:10 • 26.07.14

Չեխիայի առևտրի տեսչությունը ստուգումներ է իրականացրել Պրահայի կենտրոնում գտնվող 13 ռեստորանում, որտեղ սովորաբար օտարերկրացիներն են այցելում: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:

Տեսուչներն իրենց անգլախոս օտարերկրացիների տեղ են դրել: Ստուգումներն իրականացվել են մարտից մինչև հունիս ժամանակահատվածում:


13-ից 9 դեպքում օտարերկրացիների հանդեպ խտրական վերաբերմունք է իրականացվել, մասնավորապես՝ ավել են հաշվել սպասարկման վճարը, ամբողջությամբ չեն մատուցել պատվիրված ալկոհոլային խմիչքը և այլն: Ռեստորաններից մեկում էլ մատուցողուհին հաճախորդին չի վերադարձրել 43 կրոն մանրը: