Սիրիացի ապստամբների մեծ մասն անցնում է ծայրահեղական խմբավորման շարքերը. ՄԱԿ
ՄԱԿ-ի իրավապաշտպանները հայտարարել են, որ սիրիացի ապստամբների մեծ մասն անցնում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ջիհադական խմբավորման շարքերը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոյի խոսքով՝ այժմ խմբավորումը «սիրիացիացման» փուլում է՝ սիրիացի ապստամբների մեծ հոսքի պատճառով:
Հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել էր Իրաքի հյուսիս-արևմուտքում գրաված տարածքներում «իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին:










