Չինաստանում գետերից մեկի ջրերը ամբողջովին կարմրել են
Չինաստանի արևելյան հատվածում գտնվող ջրանցքով հոսող ջուրը հանկարծակի ներկվել է մուգ կարմիր գույնով: Ինչպես հաղորդում է ABC News-ը` Չժեցզյան նահանգի բնակիչները հայտնել են, որ գետը սովորական տեսք է ունեցել հինգշաբթի առավոտյան, սակայն մեկ ժամվա ընթացքում գետն ամբողջովին բոսորագույն է դարձել: Բնակիչները հայտնել են նաև, որ օդում տարօրինակ հոտ է տարածվել:
«Ամենատարօրինակն այն է, որ մենք կարողանում էինք ձուկ որսալ, քանի որ ջուրը սովորականի պես պարզ էր», - տեղի բնակիչներից մեկը մեկնաբանել է չինական Weibo կայքում:
Վենչժոուի Շրջական միջավայրի պաշտպանության բյուրոյի տեսուչները դեռևս չեն պարզել միջադեպի պատճառը, թեև ջրի նմուշները կարծես մատնանշում են, որ կասկածելի գույնը պատճառվել է գետում անօրինական բեռնաթափման հետևանքով: Նրանք կասկածում են, որ ինչ-որ մեկը արհեստական գույն է լցրել ջուրը` կարծելով, որ նախօրեին տեղի ունեցած թայֆունը հորդ անձրևներ կբերի, և ոչ ոք չի նկատի ջրի առաջացած գույնը:











