Յացենյուկը բացատրել է հրաժարականի մասին որոշումը

09:46 • 26.07.14

Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվել է երկրի արևելքում «հատուկ գործողության» մեջ ներգրավված ուժայինների ֆինանսավորումը մեծացնելու մասին օրինագծի օգտին քվեարկելուց Գերագույն ռադայի հրաժարվելու դեմ իր բողոքն արտահայտելու ցանկության պատճառով, գրում է Взгляд-ը:

 

«Հրաժարական տալու մասին իմ որոշումը մոտիվացված է միայն մի բանով. ես ցանկանում եմ, որ ողջ երկիրը տեսնի, որ խորհրդարանը հրաժարվում է աջակցել ուկրաինական զինված ուժերին, խորհրդարանը հրաժարվում է պայքարել երկրի արևելքի համար, հրաժարվում է հարկեր սահմանել նրանց համար, որոնց համար պետք է հարկեր սահմանել»,- ասել է Յացենյուկը ուրբաթ երեկոյան ուկրաինական «Первый национальный» հեռուստաալիքի «Шустер-live» քաղաքական թոք-շոուի ժամանակ: 

 

Նրա կարծիքով` ուկրաինական խորհրդարանն այսօրվա դրությամբ «վերբեռնման» կարիք ունի, սակայն այժմ նաև անհրաժեշտ է ավելացնել արևելքում պատերազմող զինվորականների ֆինանսավորումը և շարունակել երկրում բարեփոխումներ անցկացնել, անգամ եթե դրա համար հարկավոր է ընդունել բնակչության շրջանում ոչ պոպուլյար որոշումներ, կարծում է Յացենյուկը: