Հայտնի է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը (լուսանկարներ, տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին կենսագրական ֆիլմն ամերիկյան Lifetime հեռուստաալիքի եթերում կլինի 2015թ. հունվարի 17-ին, գրում է Лента-ն։
«Ուիթնի» անվանումով ֆիլմը նկարահանել է Անջելա Բասեթը, ով ավելի հայտնի է որպես դերասանուհի։ Գլխավոր դերը կատարել է ֆոտոմոդել Յայա Դակոստան։ Ֆիլմի համար սցենարը գրել է Սիմ Բիթերմանը։
Սյուժեն կենտրոնացած է երգչուհու և նրա ամուսնու՝ ռեփեր և պարող Բոբի Բրաունի հարաբերությունների վրա՝ նրանց առաջին հանդիպումից սկսած և նախքան համաշխարհային ճանաչում ձեռք բերելը։
![]()
















