Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի փակման արարողությունը՝ ուղիղ միացմամբ

19:15 • 04.12.14

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի փակման արարողությունը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 135-ամյակին։

 

Համերգին հանդես են գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Պետական ազգային ակադեմիական երգչախմբի հետ միասին, ինչպես նաև՝ աշխարհահռչակ երաժիշտներ Մայու Կիշիման (Ճապոնիա) և Մարիա Դոմաշենկոն (Ռուսաստան)։

 

Փակման արարողությունը կարելի է դիտել առցանց՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի YouТube-ի էջում։

Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի փակման արարողությունը՝ ուղիղ միացմամբ