Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է ելույթ ունենալ Լատվիայի կառավարության առաջ

11:47 • 04.12.14

Հայտնի դաշնակահար Ռայմոնդ Պաուլսը բացատրել է, թե նոյեմբերի18-ին ինչու է հրաժարվել ելույթ ունենալ Լատվիայի կառավարության առաջ՝ երկրի Անկախության օրվան նվիրված միջացառման ժամանակ, գրում է ДНИ.ru-ն։


«Ես պետք է նվագեի ջազային նվագախմբի հետ, սակայն հրաժարվեցի։ Ասացի, որ ինձ վատ եմ  զգում»,- ասել է Պաուլսը։


Հանրահայտ դաշնակահարը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպես է ընկալվել իր հրաժարվելը և ինչ կմտածի երկրի ղեկավարությունը։ Ռայմոնդի խոսքով՝ Լատվիայի կառավարությունում ծաղկում են կաշառակերությունն ու «խնամիական կապերը»։ Իշխանությունների քաղաքականությունն իրեն հիասթափեցրել է։ Դաշնակահարը հրաժարվում է նաև արտասահման այցելել կառավարական պատվիրակության կազմում։


«Ինձ հաճախ են առաջարկել այցելել Վրաստան և Ուզբեկստան, որտեղ ես անձամբ ծանոթ եմ նախագահի հետ, սակայն ես մերժել եմ։ Այդ պատվիրակության կազմով ես չեմ մեկնի։ Առավել ևս, որ այնտեղ, անկեղծ ասած, ինձ ավելի լավ գիտեն, քան իրենց»,- ասել է Պաուլսը։

 

Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է ելույթ ունենալ Լատվիայի կառավարության առաջ