Անգլիացին հավաքել է Գինեսի ռեկորդների գրքի ամենամեծ հավաքածուն

13:01 • 04.12.14

Անգլիացի Մարտին Թովին հավաքել է Գինեսի ռեկորդների գրքի ամենամեծ հավաքածուն։ 57-ամյա տղամարդու հավաքածուում կա հրատարակության ավելի քան 353 նմուշ, որոնք լույս են տեսել տարբեր երկրներում։ Բացի այդ, Թովին ունի 2.164 իր, որոնք կապ ունեն Գինեսի ռեկորդների գրքի հետ, գրում է Лента-ն։

 

Իր առաջին գիրքը Թովին ստացել է 1968-ին դպրոցական մրցույթում հաղթելու համար։ Դրանից հետո յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ նրա մայրը նվիրել է հերթական գիրքը։ Հետագայում Թովին սկսել է որոնել գրքեր տարբեր աճուրդներում և բուկինիստների մոտ։ Սակայն նրան դեռ չի հաջողվել գտնել 1972-1975թթ. հավաքորդային տարբերակները։

 

«Ես երկար տարիներ և մեծ ջանքեր եմ ներդրել իմ հավաքածուն կազմելու համար։ Եվ այն, որ այդ հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, ֆանտաստիկ է»,- ասել է Թովին։

 

Անգլիացին հայտնի է նաև որպես ռեկորդների փորձագետ։ Նշվում է, որ նա 1971թ. հրատարակության մեջ սխալ է գտել և հայտնել հեղինակներին. գրքում սխալ է նշված եղել ռեկորդակիրներից մեկի տարիքը։
 

Անգլիացին հավաքել է Գինեսի ռեկորդների գրքի ամենամեծ հավաքածուն