Ձյան փաթիլների զարմանահրաշ պատկերները`ռուս լուսանկարչի աչքով (ֆոտոշարք)
Լավ լուսանկարչին գերթանկարժեք տեխնիկական սարքավորումներ անհրաժեշտ չեն՝ որակյալ ու բարձրարժեք լուսանկարներ ստեղծելու համար:
Ինչպես գրում է Bigpicture.ru-ն` այս համոզմունքը գործով է ապացուցում ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը, ով մասնագիտանում է մակրոնկարահանման գործում` միջատների, գույների և այլ առարկաների պատկերներ ստեղծելով:
Լուսանկարչի աշխատանքներից ամենազարմանահրաշը կարելի է համարել ձյան փաթիլի կադրերը: Նման նուրբ ու փոքր իրերի հետ աշխատելու համար Ալեքսեյը սեփական սարքն է ստեղծել` համատեղելով Canon Powershot A650 կոմպակտ տեսախցիկն ու տեսապակին:



















