Երգչուհի Ալիշա Քիսը սպանված աֆրոամերիկացի Էրիկ Գարների հիշատակին նվիրված երգ է թողարկել (տեսանյութ)
Ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ալիշա Քիսն աֆրոամերիկացի Էրիկ Գարների հիշատակին նվիրված երգ է թողարկել։ Գարները մահացել է հուլիսին, երբ ոստիկանը նրան ձերբակալելիս արգելված միջոց է կիրառել և խեղդել, գրում է РИА Новости-ն։
«Մենք պետք է աղոթենք» (We Gotta Pray) անվանումով երգի տեքստը խաղաղ ցույցերի և քաղաքացիների խիզախության կոչեր է պարունակում։ Հոլովակում ներկայացված են լուսանկարներ բողոքի ակցիաներից, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։
Երգչուհին պատմել է, որ երգը գրել է դեռևս մի քանի ամիս առաջ՝ Գարների հետ պատահածից հետո, սակայն հրապարակել է միայն Նյու Յորքում անցկացված ցույցերից հետո։ «Ես երգը գրել եմ ինքնուրույն, մեկ գիշերվա ընթացքում, իմ տանը»,- նշել է Քիսը։










