Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում կնկարահանվեն առաջին մեծության աստղեր (լուսանկարներ)
Լոնդոնում նախօրեին հայտնի է դարձել, որ լեգենդար գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը կոչվելու է Spectre: Հայտնի է, որ դրա նկարահանման աշխատանքներում ներգրավված են լինելու առաջին մեծության աստղեր:
Բոնդին մարմնավորելու է Քրիստոֆ Վալցը, իսկ նրա ընկերուհուն` գեղեցկուհի Մոնիկա Բելուչին, ում, սակայն, ֆիլմի սկզբում սպանում են: Բացի այդ, ֆիլմում նկարահանվելու են Դենիել Քրեյգը, Նաոմի Հարիսը, Լեա Սեյդուն, Ռաֆ Ֆայնսը:
Elle.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է ֆիլմի դերասանական կազմը, որում ներառված անձանց անունները հայտարարվել են լոնդոնյան Pinewood ստուդիայում: Նրանք, ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ, մասնակցել են Spectre-ի առաջին ֆոտոքոլին:
Հերթական բոնդիանայի պրեմիերան տեղի կունենա 2015թ. հոկտեմբերին:
Դենիել Քրեյգ, Մոնիկա Բելուչի

Ֆիլմի թիմը

Նաոմի Հարիս, Լեա Սեյդու, Դենիել Քրեյգ, Մոնիկա Բելուչի, Քրիստոֆ Վալց

Մոնիկա Բելուչի, Լեա Սեյդու

Դենիել Քրեյգ, Ռաֆ Ֆայնս

Մոնիկա Բելուչի

Ռաֆ Ֆայնս

Դենիել Քրեյգ, Սեմ Մենդես

Բոնդի մեքենան












