Մրայա Քերիի կենդանի կատարումը խայտառակ է արել երգչուհուն. Mirror (տեսանյութ)

10:05 • 05.12.14

Հանրահայտ ամերիկյան փոփ երգչուհի Մրայա Քերին հայտնվել է բուռն քննարկումների ու քննադատությունների թիրախում` Նյու Յորքում տեղի ունեցած խայտառակ ելույթի պատճառով:

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, երգչուհին հանրահայտ Ռոկֆելեր կենտրոնում կատարել է իր ամանորյա հիթերից մեկը` All I Want For Christmas-ը, սակայն նրա ձայնի հնչողությունն ուղղակի ահավոր է եղել:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ 44-ամյա Քերին ստիպված է եղել կենդանի ձայնով կատարել երգը, քանի որ կորցրել է նախապես ձայնագրված կատարումը:

 

Լսելով ստորև կցված տեսանյութը՝ կարելի է ապշել, թե ինչպես է տաղանդավոր երգչուհու ձայնը կտրատվում, նա բաց է թողնում նոտաների մեծ մասն ու շատ անհարմար է իրեն զգում բեմում, գրում է աղբյուրը։
 

 

Մրայա Քերիի կենդանի կատարումը խայտառակ է արել երգչուհուն. Mirror (տեսանյութ)