Ֆարել Ուիլյամսն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Երաժիշտ Ֆարել Ուիլյամսն ակտիվ գործունեության շնորհիվ Հոլիվուդի Փառքի ծառուղում այժմ ունի իր անվանական աստղը, գրում է buro247.ru-ն։
Հանդիսավոր արարողությանը նա ներկա է եղել իրեն հատուկ սպիտակ գլխարկով, Chanel կարմիր կոշիկներով և իր սեփական հագուստի ապրանքանիշի՝ Billionairе Boys Club-ի բաճկոնով։
41-ամյա երգիչը եղել է իր կնոջ ուղեկցությամբ։ Արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը։
Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվում են աստղեր, որոնք նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում։



![]()
![]()










