ԱՄՆ-ի կինոքննադատները նշել են տարվա լավագույն ֆիլմը
Ռեժիսոր Ջեյ Սի Չենդորի «Ամենադաժան տարին» քրեական դրաման արժանացել է «Տարվա լավագույն ֆիլմ» կոչմանը՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային միության (National Board of Review):
Մրցանակաբաշխությունը կկայանա 2015թ. հունվարի 6-ին, գրում է newsru.com-ը։
Լավագույն դերերի համար մրցանակ կստանան նաև ֆիլմի դերակատարներ Ջեսիկա Չեսթեյնը՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», և Օսկար Այզեկը։
«Տարվա լավագույն դերասանուհի» է համարվել Ջուլիանա Մուրը։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քլինթ Իսթվուդը՝ «Ամերիկացի դիպուկահար» ֆիլմի համար։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ինչպես վարժեցնել հրեշին- 2» ֆիլմը։










