Ճապոնիայում 10 կգ պլատինից օրացույց են պատրաստել՝ «Սառը սիրտ» մուլտֆիլմի մոտիվներով
Ճապոնիայում GINZA TANAKA ընկերության ոսկերիչները պլատինից օրացույց են պատրաստել՝ Disney ընկերության «Սառը սիրտ» մուլտֆիլմի մոտիվներով, գրում է rg.ru-ն։
Հատկանշական է, որ օրացույցը պատրաստելու համար օգտագործվել է 10 կգ պլատին։
Օրացույցն ունի երկու կողմ, որոնցից մեկում նշված են 2015 թվականի օրերն ու ամիսները, իսկ մյուսը պատկերում է հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոսներին, որոնց թվում են արքայադուստր Աննան և նրա քույրը՝ Էլզան։
Նմուշի չափսերն են 120x87 սմ՝ շրջանակի հետ միասին։ Ճապոնացի ոսկերիչներն առաջին անգամը չէ, որ նման օրացույց են պատրաստում։ Նրանք թեմատիկ օրացույցներ են պատրաստել ոսկուց՝ 2006-ին։










