Պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակակիրն անձամբ վաճառել է իր մրցանակը
Ամերիկացի գիտնական, ԴՆԹ-ի կառուցվածքի առաջին բացահայտողներից մեկի՝ Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան մեդալը վաճառվել է 4.1 մլն դոլարով Նյու Յորքում Christie's աճուրդի տանը, հայտնում է РИА Новости-ն։
86-ամյա Ուոթսոնը պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակակիրն է, ով որոշել է վաճառել իր մրցանակը։
Բացի այդ, 300.000 դոլարով վաճառվել են Ուոթսոնի ձեռագրերը, որոնք նա պատրաստել է Նոբելյան հանձնաժողովի արարողության ժամանակ իր ելույթի համար՝ Ստոկհոլմում 1962թ. դեկտեմբերի 10-ին։ 200.000 դոլարով վաճառվել են նաև նրա ձեռագրերը և դասախոսությունների սևագրերը։
Գիտնականը նշել է, որ ստացված միջոցներն ինքը կծախսի բարեգործության համար։ «Ես անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ նոր բարեգործական նվիրատվություններ անել Cold Spring Harbor լաբորատորիային, Չիկագոյի համալսարանին և Քեմբրիջի Clare College-ին, և այդկերպ իմ ներդրումն ունենալ ակադեմիական միջավայրի պահպանման գործում»,- ասել է Ուոթսոնը։










