Լոնդոնն առաջին անգամ Պարթենոնի արձաններից մեկը կտա Էրմիտաժին
Բրիտանական թանգարանն իր պատմության մեջ առաջին անգամ համաձայնել է ժամանակավորապես մեկ այլ երկրի հանձնել հանրահայտ Պարթենոն տաճարի մարմարե արձաններից մեկը:
Ինչպես նշում է Euromag-ը, մասնավորապես հեղինակավոր Էրմիտաժին է փոխանցվելու Իլիսոս աստծո արձանը: Աղբյուրը նշում է, որ բրիտանական կողմն ընդառաջել է Էրմիտաժին, քանի որ հանրահայտ թանգարանը նշում է իր 250-ամյակը:
Հայտնի է, որ արձանը Ռուսաստանում կցուցադրվի արդեն այս շաբաթ օրը և այնտեղ կմնա մինչ հունվարի 18-ը:
Այս արձանը ներառված է հին հունական արվեստը ներկայացնող «Էլգինի մարմարները» հավաքածուում, որը 19-րդ դարի սկզբին Աթենքից Մեծ Բրիտանիա է տեղափոխել դիվանագետ լորդ Էլգինը: Հունաստանը բազմիցս պահանջել է Բրիտանիայից վերադարձնել հավաքածուն, սակայն դա առայսօր տեղի չի ունեցել:










