ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ֆլեշմոբ է սկսում՝ ի պաշտպանություն ուկրաինացի երեխաների (տեսանյութ)
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նոր համաշխարհային ֆլեշմոբ է սկսել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի կարիքավոր երեխաների։
Մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուրը կարող է կատարել Ջոն Լենոնի Imagine երգը և տեղադրել այն համացանցում՝ հատուկ TouchCast հավելվածի միջոցով։ Երգի կատարումների վերջնական տարբերակը կկազմի Դևիդ Գետան, գրում է Корреспондент-ը։
«Անվճար ներբեռնիր TouchCast հավելվածը և երգիր Imagine երգի քո տարբերակը։ Որքան շատ լինեն մի երկրից մասնակիցները, այնքան ավելի վառ կլուսավորվի այն նախագծի վիրտուալ քարտեզին։ Երգիր Imagine՝ տրամադրիր լավագույն աշխարհն Ուկրաինայի երեխաներին»,- ասվում է նախագծի հայտարարությունում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ակցիային արդեն միացել են համաշխարհային դեմքեր՝ Քեթի Փերի, Քորթնի Կոքս, Նիկոլ Շեզինգեր, Դիանա Արգոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մուն և շատ ուրիշներ։ Մշակված տեսահոլովակը կներկայացվի Ամանորի նախօրեին։










