Լեոնարդո Դի Կապրիոն 1 մլն դոլար արժողությամբ նկար է գնել Art Basel Miami Beach տոնավաճառից

12:02 • 06.12.14

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Art Basel Miami Beach ժամանակակից արվեստի տոնավաճառից գնել է մոտ 1 մլն դոլար արժողությամբ կտավ, հայտնում է segodnya.ua-ն։

 

Դերասանն այցելել է տոնավաճառ և գնել ամերիկացի նկարիչ Ֆրենկ Ստելայի նկարը։ Ի դեպ, Դի Կապրիոյի գնումը համեմատաբար համեստ է։ Ամենաթանկ նմուշը տոնավաճառում եղել է Ալեքսանդր Կոլդերի «Հաղթական կարմիրը» քանդակը, որի արժեքը 35 մլն դոլար է։

 

Art Basel Miami Beach-ից կարելի է գնել նաև գերմանացի նկարիչ Զիգմար Պոլկեի, ամերիկացի վարպետ Էնդի Ուորհոլի և այլ հայտնի նկարիչների աշխատանքներ։

Լեոնարդո Դի Կապրիոն 1 մլն դոլար արժողությամբ նկար է գնել Art Basel Miami Beach տոնավաճառից