Մայամիում գողացել են Պիկասոյի 85.000 դոլար արժողությամբ աշխատանքը
Մայամիում ժամանակակից արվեստի փառատոնի ընթացքում գողացվել է արծաթե ափսե, որի հեղինակն իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն է։ Արվեստի աշխատանքն արժե մոտ 85.000 դոլար, գրում է Газета-ն։
Աշխատանքը գողացվել է դեկտեմբերի 5-ի գիշերը։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործության ականատեսներին, տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրությունը նույնպես ապարդյուն է եղել։
Գողացված արծաթե ափսեն՝ ժպտացող դեմքի և ձեռքերի պատկերով, կոչվում է Visage aux mains, և 20 իրերի շարքի մի մասն է, որոնք Պիկասոն պատրաստել է 1956-ին։










