«Աստղային ճանապարհ- 3» ֆիլմի ռեժիսորը հրաժարվել է աշխատանքից
«Աստղային ճանապարհ- 3» (Star Trek 3) ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Օրսին այլևս չի աշխատելու կինոնկարի ստեղծման վրա, հայտնում է interfax.ru-ն` Variety-ին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս հայտնի չէ, թե որն է ռեժիսորի հրաժարականի պատճառը: Օրսին եղել է ֆիլմաշարի նախկին 2 մասերի սցենարի համահեղինակներից մեկը: Այնուամենայնիվ, նա կշարունակի աշխատել ֆիլմի վրա` Ջեյ Ջեյ Աբրամսի հետ միասին հանդես գալով պրոդյուսերի դերում:
Ըստ Deadline Hollywood-ի տեղեկությունների՝ ֆիլմի ռեժիսորի գլխավոր թեկնածուն Էդգար Ռայթն է, ով «Աստղային ճանապարհի» մեծ սիրահար է: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016թ.:










