Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հատուկ աշխատողների միջոցով վերահսկում են իրենց երեխաների ակտիվությունը ինտերնետում
Անջելինա Ջոլի - Բրեդ Փիթ հոլիվուդյան աստղային զույգը օգնականների է աշխատանքի ընդունել, որոնք վերահսկելու են իրենց երեխաների ակտիվությունը համացանցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան People հանդեսի հրապարակումը:
Ըստ այդմ՝ Ջոլին ու Փիթը քայլեր են ձեռնարկել համակարգչի հետ գործ ունենալիս իրենց երեխաների պահվածքը վերահսկելու համար:
Իսկ քայլը Ջոլին բացատրել է նրանով, որ ինքն անհանգստացած է իր երեխաների՝ «էլեկտրոնային աշխարհի հետ հանդիպմանը» ոչ պատրաստ լինելուց: Եվ այս առիթով հենց Ջոլին ասել է, որ իրենք «ունեն մարդիկ, ովքեր վերահսկում են այդ գործընթացը»: «Ինտերնետը նոր և վախեցնող աշխարհ է», - մանրամասնել է Ջոլին:
Ինքը՝ դերասանուհին, խոստովանել է, որ այնքան էլ ակտիվ օգտատեր չէ համացանցում, Twitter-ում միկրոբլոգ չունի, Instagram-ում լուսանկարներ չի տեղադրում, Facebook սոցիալական կայքում հաղորդագրություններ չի թողնում: Ջոլին ասել է, որ ուրախ է, որ իր երիտասարդության տարիներին նման տեխնոլոգիաներ չեն եղել:
Ջոլին և Փիթը միասին վեց երեխաների են մեծացնում, որոնցից երեքը որդեգիր են:










