Շախմատի տան դիմաց բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը․ վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

15:19 • 28.09.26

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Շախմատի տան» դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։