Ալ Պաչինոն պատրաստվում է ամուսնանալ. ԶԼՄ-ներ
Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն, որքան էլ զարմանալի է, երբեք ամուսնացած չի եղել։ Եվ ահա այժմ, վերջապես, 74-ամյա դերասանը պատրաստվում է ամուսնանալ. նա մտադիր է առաջարկություն անել դերասանուհի Լյուսիլա Սոլային, գրում է rosbalt.ru-ն։
Վերջերս տված հարցազրույցում Ալ Պաչինոն ակնարկել է, որ երջանիկ լուրը սարերի հետևում չէ։ «Շատ հավանական է, որ դա տեղի կունենա։ Ես երբեք չեմ ասում երբեք»,- նշել է դերասանը։
Ալ Պաչինոն հանդիպում է 35-ամյա արգենտինացի դերասանուհու հետ արդեն 5 տարի և դաստիարակում է նախկին կապերից ծնված 3 երեխաներին։










