Ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում կնկարահանվեն Քրիստին Ստյուարտը և Բրյուս Ուիլիսը

22:40 • 10.03.15

Ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում գլխավոր դերերը կմարմնավորեն «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհու դերակատար Քրիստին Ստյուրատը, ինչպես նաև՝ դերասաններ Բրյուս Ուիլիսն ու Ջեսի Այզենբերգը:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` The Daily Mail-ին հղումով, Վուդի Ալենի ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն առաջիկա ամիսներին: Դեռևս, սակայն, ֆիլմի սյուժեի և անվանման մասին ոչինչ չի հաղորդվում:

 

Հայտնում են, որ դրանց մասին ոչինչ չգիտեն անգամ ֆիլմում նկարահանվել համաձայնած դերասանները:


Քրիստին Ստյուարտը և Բրյուս Ուիլիսը Վուդի Ալենի ֆիլմում կնկարահանվեն առաջին անգամ, իսկ Ջեսի Այզենբերգի հետ ռեժիսորն արդեն աշխատել է «Հռոմեական արկածներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ին:

 

 

Ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում կնկարահանվեն Քրիստին Ստյուարտը և Բրյուս Ուիլիսը