Ռուսաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ են գաղտնի փոխանցվել Մեծ Բրիտանիա. The Times

23:13 • 10.03.15

Վերջին տասը տարում  տասնյակ միլիարդավոր դոլարներ են փոխանցվել Ռուսաստանից Մեծ Բրիտանիա: Այս մասին գրում է Газета.Ru-ն` հղում կատարելով The Times պարբերականին, որն էլ մեջբերում է Deutsche Bank-ի փորձագետների տվյալները:


Վերլուծաբանների տվյալներով` վերջին 10 տարում մոտ  100 մլրդ ֆունտ ստերլինգ (150,78 մլրդ դոլար)  ծավալով կապիտալ է գաղտնի  փոխանցվել Մեծ Բրիտանիա: Deutsche Bank-ի իրականացրած վերլուծության համաձայն` այդ միջոցների զգալի մասը պատկանում է ռուս ներդրողներին:


Ինչպես հայտնել են Deutsche Bank-ում` մեծամասամբ խոսքը ներդրումների միջոցով փողերի լվացման անօրինական գործարքների մասին է, որոնք հիմնականում կատարվում են անշարժ գույքի կամ արժեթղթերի մեջ ներդրումների օգնությամբ:


Ռուսաստանից բացի, վերլուծաբանների տվյալներով, Մեծ Բրիտանիա ներդրումներ են ստացվել նաև Հունաստանից, Իսրայելից, Չինաստանից և Մերձավոր Արևելքից:


 

 

Ռուսաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ են գաղտնի փոխանցվել Մեծ Բրիտանիա. The Times