Ջեյմս Բոնդը ևս մեկ ընկերուհի կունենա նոր ֆիլմում. լուսանկարներ

21:01 • 10.03.15

Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող նոր՝ «Սպեկտր» ֆիլմում հերոսը միանգամից երեք Bond girl՝ ընկերուհի կունենա։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հաստատել է ֆիլմի պաշտոնական էջը։

 

Sky News-ի փոխանցմամբ՝ ստեղծագործական թիմին է միացել մեքսիկացի դերասանուհի Ստեֆանի Սիգմանը։

 

28-ամյա գեղեցկուհին այս կերպ միացել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին և ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդոուին, ովքեր ևս հանդես են գալու Բոնդի ընկերուհիների դերերով։

 

Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը այս դերով հանդես է գալու չորրորդ անգամ, նոր ֆիլմի ռեժիսորն է Սեմ Մենդեսը։ Ֆիլմի նկարահանումներն այժմ ընթանում են Հռոմում, Լոնդոնում, Ավստրիայի լեռներում։

 

Ջեյմս Բոնդը ևս մեկ ընկերուհի կունենա նոր ֆիլմում. լուսանկարներ