Շերոն Սթոունն այսօր նշում է 57-ամյակը. լուսանկարներ
Ամերիկացի դերասանուհի, «Հիմնական բնազդ» ֆիլմի աստղ Շերոն Սթոունն այսօր նշում է ծննդյան 57-ամյակը։ Այս մասին հայտնում է HELLO!-ն։
Նա ծնվել է 1958-ի մարտի 10-ին՝ գործարանային բանվորի ընտանիքում։ Իր առաջին ծննդյան տարեդարձին նա արդեն քայլում և խոսում էր։
Սթոունը սովորել է Փենսիլվանիայի համալսարանում, ստեղծագործ գրագրության և գեղեցիկ արվեստների մագիստրոս է։ 1977-ից ապրել և որպես մոդել աշխատել է Նյու Յորքում։ Երեք տարի անց հանդես է եկել մեծ կինոյում՝ Վուդի Ալենի «Հիշողություններ աստղային փոշու մասին» ֆիլմում։ 1992-ին մարդասպան գրող Քեթրին Թրեմելի սկանդալային դերով «Հիմնական բնազդից» հետո Սթոունը հռչակվեց հոլիվուդյան աստղ։
Սթոունն արժանացել է 4 «Ոսկե գլոբուս» և մեկ «Էմմի» մրցանակների՝ իր կինո և հեռուստատեսային գործունեության համար։ Վերջին տարիներին Սթոունը հանդես է գալիս իբրև խաղաղության համար պայքարող գործիչ։

.jpg)































