12 միլիոն 800 հազար դրամ՝ Թումանյանի անվան թանգարանի ջեռուցման համակարգը վերականգնելու համար
Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Հովհաննես Թումանյանի թանգարանի ջեռուցման համակարգը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցներ իրականացնելու համար շուրջ 12 միլիոն 800 հազար դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ շարքից դուրս են եկել թանգարանի կաթսաները, մարտկոցներ, խողովակները, և լրջորեն վնասվել են պատերն ու հատակները։










