Փոխարտգործնախարար Հովակիմյանն ընդունել է գերմանական «Մարշալ» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամների պատվիրակությանը

19:23 • 11.03.15

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող գերմանական «Մարշալ» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամների պատվիրակությանը, որի կազմում էին վերլուծական տարբեր կենտրոնների տնօրեններ, խմբագիրներ, առաջատար փորձագետներ:

 

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան:

 

Հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություննների ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:


 

Փոխարտգործնախարար Հովակիմյանն ընդունել է գերմանական «Մարշալ» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամների պատվիրակությանը