Մնացել է նկարել 30 եկեղեցիների դռներ`Արցախում, Արևմտյան Հայաստանում և Ջավախքում. «100 դուռ» ֆոտոնախագիծ (լուսանկարներ)

15:21 • 12.03.15

«100 դուռ» ֆոտոնախագիծը ավարտին հասցնելու համար մնացել է նկարել 30 եկեղեցիների դռներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ֆոտոնախագծի ղեկավար, ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը: Նա նշեց, որ մնացած 30 եկեղեցիների դռները նկարելու համար գնալու են  Արցախ, Արևմտյան Հայաստան և Ջավախք:


Հարցին, թե սկզբում մտավախություն ունեիք, որ հնարավոր է չհասցնեք մինչ ապրիլի 24-ը, պատասխանեց. «Ամբողջ տարին մենք 100-րդ տարելիցի մեջ ենք, եթե չհասցնենք, ապա բացումը կլինի մեկ ամիս հետո, սակայն ցանկալի է, որ գոնե ապրիլի 20-ին բացումն արվի»:

 

Նա նաև նշեց, որ մեծ արձագանք է ստացել «Մեր վերքերը դեռ բաց են» գրությամբ շապիկներով լուսանկարվող մարդկանց ֆլեշմոբը:


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում նախատեսված է ներկայացնել  հայկական 100 եկեղեցու և վանքի դուռ, իսկ վերջում կազմակերպել ցուցահանդես:

 

 

 

 

 

Մնացել է նկարել 30 եկեղեցիների դռներ`Արցախում, Արևմտյան Հայաստանում և Ջավախքում. «100 դուռ» ֆոտոնախագիծ (լուսանկարներ)